Մեր պատմությունը
Ընտանեկան գիներանը հիմնադրվել է 2018 թվականին, Եղոյան ամուսինների կողմից, Արարատյան դաշտավայրի Առատաշեն գյուղում:
Հայաստանի առատ արևի ներքո, էնդեմիկ ՝ Արենի և Ոսկեհատ խաղողի մեր այգիներում, խաղողը լցվում է կենդանի նեկտարով, իսկ զով լեռնային քամիները սահում են վազերի միջով , ասես դանդաղեցնելով ժամանակը՝ թույլ տալով յուրաքանչյուր հատիկին հասունանալ ներդաշնակորեն, բացահայտելով այս եզակի տերրուարի յուրահատկությունն ու բնույթը:
Մեր այգիները փռված են Արարատյան դաշտի սրտում՝ ծովի մակարդակից շուրջ 900 մետր բարձրության վրա, որտեղ յուրահատուկ տերրուարը ձևավորում է մեր գինիների յուրահատուկ բնավորությունը։
Այսօր Aratashen Winery-ն հայկականէնդեմիկ խաղողի՝ Արենի և Ոսկեհատի օրինակելի այգիներ են , որոնք ընդլայնվում են ամեն տարի և գինուարտադրական ամբողջական շղթա.խաղողի խնամքով քամումից մինչև գինուշշալցում։
Այս աշխատանքի արդյունքն է SHUNCH գինին, որը ներկայացված է հետևյալ տեսակներով՝
- Areni Red
- Areni Red Reserve
- Voskehat White
- Voskehat White Reserve
Փրփրուն գինիներ՝
- Արտադրված Շարմա մեթոդով
- Արտադրված ավանդական շամպայնի մեթոդով